Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր՝ նոյեմբերի 10-ին, աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 11-ին նախանշված ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում Ադրբեջանի ՊՆ կայքը։
Միևնույն ժամանակ, ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է ոորոշ մանրամասներ՝ կապված օրակարգում քննարկման դրված հարցերի ցանկի վերաբերյալ։
Դրանցից առանջին հիշատակման են արժանի մինչև 2020 թվականի ռազմական համագործակցության ուղիների, ռազմական կադրերի վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրեր քննարկումը։ Նախանշվելու են նաև 2015-ի բոլոր այն միջոցառումները, որոնք միտված են լինելու ՀՕՊ միացյալ համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Նշենք, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը ստեղծվել է 1992-ին։ Դրա կազմի մեջ մտնում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։ Խորհրդի գլխավոր նպատակներից է ռազմական անդամ երկրների միջև ռազմական համագործակցության կոորդինացումն ու բանակաշինության ոլորտում ռազմական փորձի փոխանակման կազմակերպումը։