Իսրայելցի զինծառայողներից մեկն ու պաղեստինցի ահաբեկիչը փոխհրաձգության ժամանակ սպանվել են Գազայի սահմանին։ Այդ մասին հայտնել են «ՑԱՀԱԼ»-ի մամլո ծառայությունից։
Տեղի ռադիոյի տվյալներով ահաբեկիչը կարողացել է անցնել «Քիսուֆիմ» հսկիչ անցագրային կետի կողքով և կրակ բացել զինվորական պահակախմբի վրա։ Արդյունքում զոհվել է «Գոլանի» բրիգադի մարտիկը, իսկ պատասխան կրակից՝ ահաբեկիչը։
Համաձայն պաղեստինցիների տվյալների՝ այս միջադեպից հետո Իսրայելի ՌՕՈւ-ն ու հրետանին գնդակոծել են Գազան։
Նշենք, որ նախորդ շաբաթ նույն հսկիչ անցագրային կետի շրջանում դիպուկահարի գնդակից վիրավորվել էին երկու իսրայելցի զինծառայող։