Հասանովը ԶՈւ ուսումնական կենտրոններից մեկում խոսել է օգոստոսյան իրադարձությունների մասին

Նոյեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելելէ է զինված ուժերի ուսումնավարժական կենտրոն, որտեղ կայացել է պահեստայինների վերապատրաստման դասընթացների ավարտական միջոցառումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի կայք։

Զաքիր Հասանովի ելույթը

Զաքիր Հասանովի ելույթը

Դասընթացներն ավարտած պահեստազորայիններին նախարարի հրամանով շնորհվել է լեյտենանտի կրտսեր սպայական կոչում, որին հաջորդել է Զաքիր Հասանովի ելույթը՝ լեցուն հայկական զինուժի կողմից վերահսկվող «ադրբեջանական հողերի ազատագրման» անհրաժեշտության կոչերով։

Հարկ է նկատել, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հերթական անգամ անդրադարձել է 2014-ի օգոստոսին առաջնագծում տեղ գտած իրադարձություններին և զավեշտալիորեն փորձել ներկայացնել դրանք, որպես ադրբեջանական կողմի հաղթանակ, որից հայկական կողմը սթափվեց։

Կրկին հիշեցնենք, որ հուլիսի 31-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հաստատեց, որ առաջնագծում ունեցել է 20 սպանված և 14 վիրավոր զինծառայող։ Ենթադրվում է, որ նրանց իրական թիվը նշվածից շատ ավելի մեծ է։ Միևնույն ժամանակահատվածում, հայկական կողմն ունեցել է 6 զոհ և 7 վիրավոր։ Կորուստների նման համամասնությունը, սակայն, Ադրբեջանում ընկալում են որպես սեփական բանակի ձեռքբերում։

Վերապատրաստում անցած պահեստայինները

Վերապատրաստում անցած պահեստայինները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *