Հայկական զինուժի կորուստները 2014-ի հոկտեմբերին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 31-ն ունեցել են 1 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 4-ով։

տարբերանշան

տարբերանշան

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

2014 թվականի հոկտեմբեր ամսվա միակ կորուստը մարտական է, գրանցվել է Պաշտպանության բանակում։

Մարտական կորուստներ

– Հոկտեմբերի 1-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Վիկտորի Նավասարդյանը: Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2–րդ մասի 13–րդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Կատարվում է նախաքննություն:

Վիրավորներ

2014 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում հայկական զինուժն ունի հայտարարված 1 վիրավոր

– Հոկտեմբերի 13-ին հայ–ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղության զորամասերից մեկի մարտական հենակետում, հակառակորդի անկանոն կրակից ծնկի շրջանում վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը: Նրա վիճակը բավարար է:

Այսպիսով՝

Հունվար – 4 զոհ և 1 վիրավոր

Փետրվար – 1 զոհ

Մարտ – 5 զոհ և 2 վիրավոր

Ապրիլ – 1 զոհ և 1 վիրավոր

Մայիս – 5 զոհ և 5 վիրավոր

Հունիս – 7 զոհ և 1 վիրավոր

Հուլիս – 8 զոհ և 2 վիրավոր

Օգոստոս – 4 զոհ և 7 վիրավոր

Սեպտեմբեր – 3 զոհ և 14 վիրավոր

Հոկտեմբեր – 1 զոհ և 1 վիրավոր

2014 թվականի հունվարից հոկտեմբեր ժամանահատվածում հայկական զինուժը կորցրել է 39 զինծառայող։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Ադրբեջանի ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկությունն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *