Ադրբեջանցիները կրակել են դաշտում աշխատող հայ գյուղացու վրա

Razm.info-ի աղբյուրները տեղեկացնում են, որ այսօր առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակել է դաշտում աշխատող հայ գյուղացու ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի միջև ընկած դաշտային հատվածում, որը սահմանից 300 մետր է հեռու։ Ադրբեջանցիները անընդմեջ կրակել են գյուղացու ուղղությամբ. գնդակներից մեկը վնասել է 1960թ. ծնված Վաչիկ Մելքումյանի ծունկը։

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը տեսակցել է համագյուղացուն։ Նա նշեց, որ տուժողն այժմ բժիշկների հսկողության տակ է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *