Դավիթ Տոնոյանն ընդունեց Հարավային Կովկասում գործող ԵԱՀԿ պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մըրֆիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում դեսպան Մըրֆիի խնդրանքով ներկայացվել են վստահության ամրապնդմանն ուղված ջանքերի գործադրման, այդ թվում՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման և դիպուկահար կրակի դադարեցման վերաբերյալ պաշտպանական գերատեսչության մոտեցումները:

Դավիթ Տոնոյանը հյուրի ուշադրությունը հրավիրել է շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների վրա` շեշտելով, որ հայկական բանակը` իր իրավասության շրջանակում, իրականացնում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ ստանձնած հանձնառությունները:

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *