Թուրքիան աչալրջորեն հետևում է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին. Դենիզ Բայքալ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Դենիզ Բայքալը հոկտեմբերի 30-ին Անթալիայում խոսելով հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքից՝ անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթմանն ու դրա՝ Թուրքիայի համար թողած հետևանքների մասին։ Այս մասին հայտնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը։

Դենիզ Բայքալ

Դենիզ Բայքալ

Բայքալն իր խոսքում նշել է, որ այն ժամանակ, երբ Ղրիմը Ուկրաինայի կազմում էր, Ռուսաստանն ավելի հեռու էր ու Թուրքիան իրեն զգում էր ավելի ապահով, ինչը չի կարելի ասել ներկայիս իրավիճակի մասին։ Ըստ նրա, դա է պատճառը, որ Թուրքիան աչալրջորեն հետևում է իրադարձությունների զարգացմանն Ուկրաինայում, որին, ինչպես նշել է թուրք քաղաքական գործիչը, Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ սպառնում է պառակտում:

Նշենք, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը Ղրիմի բռնազավթումից հետո զգալիոերն ամրապնդեց իր դիրքերն ավազանում, մինչդեռ հակառակ դեպքում, Ղրիմում և Սևաստոպոլում աստիճանաբար կհաստատվեին ՆԱՏՕ-ի ռազմանավերը՝ դրանով ավազանի առաջատար դարձնելով թուրքական նավատորմը։ Կանխատեսումն ավելի հիմնավոր է դառնում հատկապես այն բանից հետո, երբ Ուկրաինան իր արտաքին քաղաքական ուղղությունում կողմնորոշվել է դեպի Արևմուտք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *