Զաքիր Հասանովը ստուգայցով եղել է 4-րդ բանակային կորպուսի զորամասերում

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի ենթակայության զորամասեր, որոնք տեղակայված են Բաքվում և դրա արվարձաններում։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը։

Զաքիր Հասանովի ստուգայցը բանակային 4-րդ կորպուս

Զաքիր Հասանովի ստուգայցը բանակային 4-րդ կորպուս

Նշվում է, որ նախարարը եղել է հրթիռահրետանային, տանկային և մեխանիզացված ստորաբաժանումների զորամասերում, ծանոթացել ինչպես մարտական տեխնիկային, այնպես էլ զինավաններից մեկի շինարարական աշխատանքներին։ Այցի ընթացքում Հասանովին ներկայացրել են նաև ադրբեջանական բանակի սպառազինությունում առկա «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը և ցուցադրել դրա անձնակազմի պատրաստության աստիճանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ից սկսած, Զաքիր Հասանովն իր տեղակալի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի հետ միասին, երկրի ղեկավարի հանձնարարականով ստուգայցեր է կատարում բանակի տարբեր զորամիավորումներում։

Բարձրաստիճան զինվորականներն ավելի վաղ եղել էին ինժեներական զորքերի զորամասերից մեկում, բանակային 3-րդ կորպուսում և զրահատանկային մի շարք ստորաբաժանումներում։

Զաքիր Հասանովի ստուգայցը բանակային 4-րդ կորպուս

Զաքիր Հասանովի ստուգայցը բանակային 4-րդ կորպուս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *