Երկու սահմանապահների սպանության համար Միխայիլ Բաշչկովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: ԿԺԴՀ-ն իրեն միջուկային պետություն է հռչակել: ՌԴ-ն չի ճանաչում Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից միակողմանիորեն սահմանած պատժամիջոցները:
- Զորավարժությունների ժամանակ մարտական ականի պայթյունից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրգործ: Այսօր Razm.info-ի այն հարցադրմանը, թե գործով կա՞ն արդյոք կալանավորվածներ՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Մերի Սարգսյանը նշեց, որ դեռևս գործով կալանավորվածներ չկան:
- Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպաների սպանության մեջ մեղադրվող Միխայիլ Բաշչկովի գործով դատավարությունը. նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:
- Ականի պայթյունի հետևանքով ոտքը կորցրած զինծառայող Արման Մանուչարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ին:
- Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ժողովրդական ժողովն ապրիլին փոփոխություն է մտցրել Սահմանադրության մեջ: Ըստ այդմ, երկիրը պաշտոնապես հռչակվել է միջուկային տերություն:
- «Իսրայելը մտահոգված է Սիրիայում ստեղծված իրադրությամբ, բայց չի պատրաստվում միջամտել այդ պետության ներքին քաղաքականությանը»,- Մոսկվայում հայտնել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Դորիտ Գոլենդերը:
- Չիկագոյի գագաթաժողովում որոշում ընդունվեց իրականացնել եվրոպական ՀՀՊ համակարգի առաջին փուլի գործարկումը, որում առանցքային նշանակություն ունի Թուրքիայի Մալաթիա քաղաքի մոտ տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանը: Հայ ռազմական փորձագետները նշել են, որ Թուրքիայի ՀՀՊ համակարգը պարունակում է գերզարգացած բաղադրիչներ, որոնք ի վիճակի են վերահսկել ոչ միայն Իրանի, այլև ողջ Մերձավոր Արևելքի և Կովկասի տարածքները:
- ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Ալեքսանդր Լուկաշովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից միակողմանիորեն սահմանած պատժամիջոցները:
Razm.info-ն այսօր անդրադարձել էր.
- Նոր չարաշահումներ ՌԴ ՊՆ-ում. հայտնաբերվել է 2.5 մլն դոլարի խախտում
- Կանադան և ԱՄՆ-ն մեծացնում են իրենց ներկայացվածությունը «նորաբաց» Արկտիկայում
- Սիրիացի ապստամբներն Ասադին ռազմական գործողությունները դադարեցնելու 48-ժամյա վերջնագիր են ներկայացրել
- Զորավարժություններ են անց կացվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Նորվեգիայում
- Գտնվել են ղազախստանցի սահմանապահների այրված մարմիններն ու զենքերը