Գտնվել են ղազախստանցի սահմանապահների այրված մարմիններն ու զենքերը

Գտնվել են Չինաստանի սահմանային հատվածում այսօր մահացած ղազախ սահմանապահների զենքերը: Ղազախական մամուլը հայտնում է, որ դեռևս հայտնի չէ՝ այդ զենքերից երբ են վերջին անգամ կրակել, քանի որ դեպքի վայրում հրդեհ է բռնկվել և զենքերը պատված են մոխրով: Զենքերից վերջին անգամ կրակելու մասին տեղեկություն հնարավոր է ստանալ փորձաքննությունից հետո:

Ավելի վաղ հայտնվել էր «Արգկանկերգեն» սահմանակալում բռնկված հրդեհի մասին, որից հետո տեղում զոհերի մարմիններն էին գտել:

Հետաքննությունը վարկած է առաջ քաշել, որ սահմանապահները չեն զոհվել հրդեհի արդյունքում, այլ նրանց սպանել և մարմիններն այրել են: Սակայն չի հստակեցվում, թե որոնք կարող էին լինել սպանության դրդապատճառները՝ փոխարենը առաջ է քաշում ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում ծագած միջադեպի վարկածը:

Սահմանակալում պետք է ծառայություն անցներ 15 սահմանապահ, սակայն գտել են 13-ի մարմինը, որոնցից մեկս սահմանապահ չէ: Դեռևս երեք սահմանապահի գտնվելու վայրը հայտնի չէ:

Աղբյուր՝ Найдено оружие убитых казахстанских пограничников

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *