Ռուսաստանի և Ֆրանսիայի նավատորմերը հունիսի 15-ին համատեղ «Պասսեքս» զորավարժություններ անց կկացնեն Բարենցի ծովում։ Հյուսիսային նավատորմի (ՀՆ) պաշտոնական ներկայացուցիչ, երկրորդ աստիճանի կապիտան Եվգենի Կիրիլլովը հայտնել է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին, որ Ռուսաստանի ՌԾՆ-ի և Ֆրանսիայի ՌԾՈւ-ի միջև միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում ֆրանսիական նավը հունիսի 11-15-ը կժամանի ՀՆ։
Հունիսի 12-ին «Դե Գրասս» ֆրեգատի անձնակազմը կմասնակցի նաև Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներին։ Ֆրանսիայի ՌԾՈւ-ի ֆրեգատի այցը կավարտվի ռուս-ֆրանսիական համատեղ «Պասսեքս» զորավարժություններով։
Ռուսական կողմը զորավարժություններին կմասնակցի «Ալեքսանդր Օտրակովկսկի» մեծ դեսանտային նավով։
Վերջին անգամ ռուս-ֆրանսիական համատեղ զորավարժություններն անց են կացվել 2010 թվականին։ Այդ ժամանակ ռուսական կողմից մասնակցել է «Պյոտր Վելիկիյ» ծանր ատոմային, հրթիռային հածանավի անձնակազմը։
Իսկ ամերիկյան Ֆորտ Կարսոն ռազմական բազայում սկսվել են ռուս-ամերիկյան հակաահաբեկչական զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ ԶՈւ-ի հատուկ նշանակության ու Ռուսաստանի օդադեսանտային հետախուզական ստորաբաժանումները։ Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Օդադեսանտային զորքերի (ՕԴՈւ) պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ալեքսանդր Կուչերենկոն։
Զորավարժությունների ժամանակ ռուսական և ամերիկյան ստորաբաժանումների խնդիրն է եղել «ոչնչացնել արմատական անջատողական շարժման առաջնորդին։
Մեկ այլ, այս անգամ ՆԱՏՕ-ի զորավարժություն է ընթանում Նորվեգիայի Oerland ավիաբազայում։ Tiger Meet ռազմաօդային զորավարժությունների նպատակն է դաշնակիցների ավիացիաների միջև համագործակցությունը։ Զորավարժություններին մասնակցում է Շվեյցարիայի և ՆԱՏՕ-ի 17 անդամ-պետությունների ավիաստորաբաժանումներ։ Զորավարժությունների ընթացքում օդաչուները մի քանի հարյուր թռիչք կիրականացնեն, որոնց ընթացքում օդային մարտերի փոխգործողություններ կմշակվեն։
Աղբյուրը.
Россия и Франция проведут в Баренцевом море совместные учения
В США проходят первые в истории российско-американские антитеррористические учения десантников
НАТО проводит в Норвегии крупнейшие военно-воздушные учения года