Սիրիացի ապստամբներն Ասադին ռազմական գործողությունները դադարեցնելու 48-ժամյա վերջնագիր են ներկայացրել

«Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող ահաբեկչական խմբավորումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ռազմական գործողությունների դադարեցման 48-ժամյա վերջնագիր է ներկայացրել։  Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

ՍԱԲ-ի ներկայացուցիչ Քասիմ Սաադեդդինը YouTube-ում տեղադրված տեսահոլովակում հայտարարել է, որ Ասադին 48 ժամ են տալիս  ռազմական գործողությունները դադարեցնելու  և ՄԱԿ ԱԽ-ի պահանջները կատարելու համար։ Սաադեդդինի ներկայացրած 48-ժամյա վերջնագիրը լրանում է ուրբաթ ժամը 12։00-ին, որից հետո իրենք ազատ կլինեն բոլոր պարտականություններից և կպաշտպանեն խաղաղ բնակչությանը, քաղաքներն ու գյուղերը։

Այդ հայտարարությունը ՍԱԲ-ն արել է կիրակի Հուլա  քաղաքում կրակոցներից հետո, երբ 116 մարդ է զոհվել, այդ թվում 30 երեխա, իսկ 300-ը՝ վիրավորվել։

Նշենք, որ Հուլայում կատարված սպանությունների համար Սիրիայի իշխանությունը մեղադրում է հենց ապսամբներին։

Աղբյուրը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *