Զաքիր Հասանովն այցելել է առաջնագծի զորամասեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երկուշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, այցելել է առաջնագծում տեղակայված զորամասեր և ստուգել դրանց մարտական պատրաստության աստիճանը։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ կայքը, ստուգայցերով առաջնագիծ մեկնելու հանձնարարությունը Զաքիր Հասանովին տվել է երկրի նախագահը։

Զաքիր Հասանովն ու Նեջմեդդին Սադիգովն առաջնագծում

Զաքիր Հասանովն ու Նեջմեդդին Սադիգովն առաջնագծում

Նշվում է, որ զինծառայողների գիտելիքներին ու հոգեբանական պատրաստության վիճակին ծանոթանալուց հետո Զաքիր Հասանովը մեկնել է նաև հրետանային զորամասերից մեկի տեխնիկայի կայանատեղի, որտեղ, համաձայն հաղորդագրության, նախարարին ներկայացրել են զորամասի սպառազինությունը վերջերս համալրած մարտական տեխնիկան։ Նախարարն ու նրան ուղեկցող՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետը զորամասի հրամանատարությանը տվել են մարտական տեխնիկան ավելի արդյունավետ օգտագործելու ցուցումներ։

Առաջնագիծ մեկնած բարձրաստիճան զինվորականներին ուղեկցել են նաև շինհրապարակ, որտեղ կառուցվում են նոր զորանոցներ։ Հասանովն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովը եղել են նաև զինվորական հոսպիտալներից մեկում, ծանոթոացել այնտեղ բուժում ստացող զինծառայողների առողջական վիճակին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հոկտեմբերի 25-ին, Զաքիր Հասանովը եղել էր նաև իժեներական զորքերի զորամասերից մեկում, որտեղ խոսելով զորատեսակի կարևորության մասին հայտնել էր՝ ինժեներական զորքերը մշտապես համալրվելու են նոր նմուշի տեխնիկայով։

Զաքիր Հասանովն ու Նեջմեդդին Սադիգովն առաջնագծում

Զաքիր Հասանովն ու Նեջմեդդին Սադիգովն առաջնագծում

Զաքիր Հասանովը զինվորական հոսպիտալում

Զաքիր Հասանովը զինվորական հոսպիտալում

One response to “Զաքիր Հասանովն այցելել է առաջնագծի զորամասեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հոկտեմբեր 26 – նոյեմբեր 1 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *