Ադրբեջանում սահմանապահները հայտնաբերել են Ֆագոտ հրթիռային համալիր՝ լիցքավորված վիճակում

Հոկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության ստորաբաժանումները պարեկություն անելիս Աստարայի շրջանում՝ Կասպից ծովի ափամերձ հատվածում հայտնաբերել են դեռևս խորհրդային տարիներից մնացած Ֆագոտ հակատանկային հրթիռային համալիր՝ լիցքավորված վիճակում։

Վարժանքներ Ադրբեջանում՝ «Ֆագոտ» համալիրի կիրառմամբ

Վարժանքներ Ադրբեջանում՝ «Ֆագոտ» համալիրի կիրառմամբ

Ինչպես հայտնում է Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ահազանգով դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները և ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները, որոնք էլ հենց պարզել են, որ արձակման կայանի մեջ կա լիցքավորված հրթիռ։ Համալիրն ի վերջո վնասազերծվել է, այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Նշենք, որ խորհրդային նախագծման 9Կ111 «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համալիրը սպառազինության է ընդունվել 1970-ին։ Հետագա տարիներին մշակվել են դրա մի շարք մոդիֆիկացիաներ։ Ներկայումս համալիրը շահագործվում է աշխարհի ավելի քան 40 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերում։

Հակառակորդի զրահատեխնիկայի չեզոքացման համար նախատեսված համալիրը կարող է խոցել թիրախները 70-ից 2 000 մետր հեռավորության վրա։ Թիրախին ուղիղ անկյան տակ հասնելու դեպքում, համալիրից արձակված կառավարվող հրթիռը կարող է խոցել մինչև 400 մմ հաստություն ունեցող զրահ։ Մեկ րոպեում Ֆագոտի օպերատորը կարող արձակել մինչև 3 հրթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *