Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն միջազգային մի շարք միջոցառումների

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հոկտեմբերի 27-ին բացվել է «Euronaval-2014» ռազմածովային հնգօրյա միջազգային ցուցահանդեսը, որին իրենց արտադրանքն են ներկայացնում 350 ընկերություններ աշխարհի մի շարք երկրներից։

Euronaval-2014 միջազգային ցուցահանդեսը Ֆրանսիայում

Euronaval-2014 միջազգային ցուցահանդեսը Ֆրանսիայում

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանը ցուցահանդեսին սեփական արտադրանքով չի ներկայանում, սակայն ցուցադրված նմուշներին ծանոթանալու նպատակով Փարիզ է մեկնել պաշտպանության նախարարության պատվիրակությունը։

Սրանից բացի, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է մեկ այլ հաղորդագրություն՝ նշելով, որ հոկտեմբերի 28-ից 30-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինվորականներ կմասնակցեն հրահանգիչների համար նախատեսված վերապատրաստմանը, որի նպատակն է պատրաստել մասնագետներ՝ սպաներին բժշկական առաջին օգնություն դասավանդելու համար։

Միևնույն ժամանակահատվածում, Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվում է «Վայրի Բազե-2015» վարժանքների գլխավոր պլանավորման կոնֆերանսը, որի աշխատանքներին կմասնակցեն նաև ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *