Կանադան և ԱՄՆ-ն մեծացնում են իրենց ներկայացվածությունը «նորաբաց» Արկտիկայում

Կանադայի կառավարությունն Արկտիկայում իր գերիշխանությունն ամրապնդելու նպատակով քննարկում է ԱՄՆ-ից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման հարցը: Յուրաքանչյուր ԱԹՍ-ն՝ պայմանավորված դրա վրա առկա սարքերով՝ երկրի հարկատուների վրա կնստի 150-170 մլն դոլար: Վերջերս մի շարք երկրներ բավական հետաքրքրված են Արկտիկայում դիրքերի ամրապնդմամբ, որը պայմանավորված է այդ շրջանում սառույցների զանգվածային հալքով: Ինչը ենթադրում է, որ Ամերիկա մայրցամաքից ջրային տարածությամբ Ասիա հասնելու համար կպահանջվի 5000 կմ ավելի քիչ տարածություն: Մինչ Կանադան մտածում է մենիշխանության ամրապնդման մասին՝ ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ այն կարծիքին են, որ դրանք միջազգային ջրեր են և չեն կարող համարվել կանադապատկան: Razm.info-ն անդրադարձել էր այն հանգամանքին, որ ԱՄՆ Առափնյա ծառայությունը մտադրված է Արկտիկայում պարեկային ծառայություն իրականացնող նավերի թիվը մեծացնել 33-ով:

Օտտավան ավելի վաղ արդեն հայտարարել է Հյուսիսարևմտյան անցման հատվածում պարեկային ծառայություն իրականացնելու համար 6-8 նավի շինարարության ծրագրերի մասին: Բացի այդ, այժմ Կանադան Ռեզոլյուտ բնակավայրում՝ Բարրոու նեղուցի ափին ռազմաբազա է հիմնում, որտեղ, հավանաբար, կկայանվեն ԱՄՆ-ից գնվելիք ԱԹՍ-ները, մանավորապես  Global Hawk-երը, որոնք շուրջ 40 ժամ կարող են թռչել մինչև 20 կմ բարձրության վրա և հայտնաբերել մոտ 550 կմ հեռավորությամբ գտնվող ոչնչացվելիք թիրախները: ԱԹՍ-ի թռիչքային հեռավորությունը 22 հազար կմ է:

Աղբյուր՝ Правительство Канады в целях укрепления суверенитета в Арктике хочет купить три беспилотника Global Hawk

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *