Հասանովը ստուգել է Ադրբեջանի ԶՈւ ինժեներական զորամասերից մեկը

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է երկրի զինված ուժերի ինժեներական-ամրաշինական զորամասերից մեկը, որտեղ՝ ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, «ծանոթացել է կատարվող աշխատանքներին»։

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն ու ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովը ինժեներական տեխնիկան ստուգելիս

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն ու ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովը ինժեներական տեխնիկան ստուգելիս

Հասանովը եղել է զորամասի հավաքակայանում, ստուգել է ինժեներական տեխնիկայի վիճակը։ Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ կարևորելով պատերազմի ժամանակ ինժեներական-ամրաշինական զորքերի դերը՝ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ ինժեներական զորքերի համար գնվել է ժամանակակից տեխնիկա։

Այցի ընթացքում նախարարը ստուգել է նաև զորամասի ճաշարանն ու զորանոցները, ինչից հետո համապատասխան կարգադրություններ է արել զորամասում մարտական պատրաստության, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ու կարգապահության բարելավման հետ կապված։

3 responses to “Հասանովը ստուգել է Ադրբեջանի ԶՈւ ինժեներական զորամասերից մեկը

  1. Pingback: Զաքիր Հասանովն այցելել է առաջնագծի զորամասեր | Ռազմ.info

  2. Pingback: Զաքիր Հասանովը ստուգայցով եղել է բանակային 3-րդ կորպուսում | Ռազմ.info

  3. Pingback: Զաքիր Հասանովը ստուգայցվով եղել է 4-րդ բանակային կորպուսի զորամասերում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *