Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբեր 19-25

Թուրքիան միջանցք է բացել՝ քրդերի լրացուցիչ ուժերին սիրիական Քոբանի քաղաք մտնելու և ԻՊ դեմ կռվելու հնարավորություն տալու համար։ • Թուրքիան շարունակում է տանկային ուժեր պահել Քոբանիի։ • Աշխատանքային այցով Նախիջևանում էր զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի հրամանատարը։ • Ստամբուլում մեկնարկել է ՆԱՏՕ REGEX-14 հրամանատարական զորավարժությունը։  • Վրաստանում էր Թուրքիայի զինվորական պատվիրակությունը՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ։

Ձախից՝ աջ. Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիա, Թւորքիայի ԶՈւ ԳՇ պետ, Նեջդեթ Օզել

Ձախից՝ աջ. Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիա, Թւորքիայի ԶՈւ ԳՇ պետ, Նեջդեթ Օզել

• Հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան՝ արևմտյան երկրների շուրջ մեկ ամիս տևած կոչերից հետո որոշեց միջանցք բացել Սիրիայի հետ սահմանին, որով Իրաքի Քրդստանի Փեշմերգե զորաջոկատներին հնարավորություն տվեց անցնել Քոբանի և միանալ այնտեղ իսլամիստների դեմ կռվող քրդերին։ Հարկ է նշել, սակայն, որ Թուրքիան դրեց պայման՝ միջանցքով չպետք է փոխադրվի զինամթերք։ Սպառազինության մատակարարման հարցն իր վրա վերցրեց ԱՄՆ-ն՝ օդային ճանապարհով դեսանտ իջեցնելով զենք և զինամթերք, որի զգալի մասը, սակայն, բաժին հասավ հենց իսլամիստներին։

• Հոկտեմբերի 23-ին պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը։ Թբիլիսիում նրան ընդունել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ռազմական և ռազմաքաղաքական մի շարք հարցերում Վրաստանին մշտապես աջակցելու համար։ Կողմերը խոսել են նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափով ռազմական համագործակցության մասին և նշել, որ այդ երկրներն իրար կապող ենթակառուցվածքի պաշտպանության սցենարով առաջիկայում նախատեսվում է անցկացնել համատեղ զորավարժություն։

• Հոկտեմբերի 21-ին թուրքական բանակի 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը ժամանեց Նախիջևան, որտեղ այցելեց ինքնավար հանրապետության առանձին համազորային բանակի զորամասեր, ինչպես նաև հետևեց զորամիավորման դաշտային վարժանքներին։ Այցին ավելի մանրամասն անդրադարձը՝ Ադրբեջանի ռազմաշաբաթում։

• Հակտեմբերի 24-ին «Անադոլու» գործակալությունն անդրադարձավ թուրքական զինուժի՝ թուրք-սիրիական սահմանի կուտակումներին։ Հրապարակված լուսանկարներում երևում են, որ այստեղ շարուանկում են կենտրոնացված մնալ տանկային ստորաբաժանումները։ Թուրքիայի նման քայլի հնարավոր շարժառիթների մասին կարող եք կարդալ այստեղ։

Թուրքիայի ԶՈւ M60 տանկերը Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի ԶՈւ M60 տանկերը Սիրիայի հետ սահմանին

• Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող REGEX-14 հրամանատարական քառօրյա զորավարժությունը, որին մասնակցում են նաև զինվորականներ Ադրբեջանից, ինչպես նաև տասնյակ այլ երկրներից։

Զորավարժության հիմնական նպատակն է ամրապնդել փոխգործակցությունը մասնակից երկրների միջև և դրանց՝ տարբեր ստանդարտներ ունեցող զինված ուժերը հնարավորինս մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Քառօրյա զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի զինված ուժերի 84 և հյուրընկալվող երկրների 48 զինվորականներ։

Ռազմաշաբաթը նաև`

2 responses to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբեր 19-25

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 19-25 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *