Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը, եղել է զրահատեխնիկայի նորոգման բազայում, զրահատանկային տեխնիկայի պահպանման պահեստներում, հետևել ընթացիկ աշխատանքներին, ստուգել է նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների կատարման ընթացքը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է նաև նոր ու բացառիկ հնարավորություններով ավտոհավաքակայանի բացման հանդիսավոր արարողությանը:
Սեյրան Օհանյանի շրջայցը համընկել է մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների ստուգատեսի հետ: Պաշտպանության նախարարը սպաներին ու զինվորներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարտական հերթափոխի ճշգրիտ իրականացումը մարտական խնդրի կատարման կարևորագույն բաղադրիչներից է, ինչը պետք է քաջ գիտակցի հայրենիքի սահմանների պահպանությունն ստանձնող յուրանքանչյուր զինծառայող: