Նախագահը ստորագրել է ձմեռային զորացրում և զորակոչ անցկացնելու հրամանագիրը: ՊԲ-ում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել: Բացվել է պաշտպանական միջոցներ արտադրող «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը: Հավաք-պարապմունքներ` պաշտոնյաների համար:
-Հոկտեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ զինված ուժերի զորացրում և զորակոչ կատարելու մասին հրամանագիրը: Ձմեռային զորացրումն ու զորակոչն անցկացվեկու են դեկտեմբեր-փետրվար ամիսներին:
-Հոկտեմբերի 13-ին հայ–ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղության զորամասերից մեկի մարտական հենակետում, հակառակորդի անկանոն կրակից ծնկի շրջանում վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը: Նրա վիճակը բավարար է:
-Հոկտեմբերի 16-ին Չարենցավանում պաշտոնապես բացվել է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը: Բացմանը ներկա են եղել ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Բոգդան Կլիխը:
-Հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկում է արել այս անգամ Տավուշի մարզի Իջևան-Ղազախ հատվածում: Դիտարկման ժամանակ հակառակորդի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հնչել են կրակոցներ, որոնք արձանագրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:
-Հոկտեմբերի 13-ին ԶՈւ 2014 թ պատրաստության պլանի համաձայն` ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց հավաք-պարապմունքները: Դրանց նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը:
-Հոկտեմբերի 17-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում սեպտեմբերի 26-ից ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող ստուգումների ամփոփիչ խորհրդակցությունն էր: Ստուգման արդյունքներով՝ ոստիկանության զորքերի և ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը գնահատվել է բավարար՝ նշելով նաև թերություններն ու բացթողումները:
Ռազմաշաբաթը նաև`