Լյուքսեմբուրգը դուրս է բերում զորքերը Աֆղանստանից

Լյուքսեմբուրգը ավարտում է իր առաքելությունը Աֆղանստանում «Անվտանգության աջակցության միջազգային ուժեր» (ISAF) կազմում: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է Աֆղանստանում Լյուքսեմբուրգի ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Թեյզենը, հաղոդում է լյուքսեմբուրգյան  Luxembouger Wort լրատվական կայքը։

«Անվտանգության աջակցության միջազգային ուժերում» (ISAF) Լյուքսեմբուրգի ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Թեյզեն

«Անվտանգության աջակցության միջազգային ուժերում» (ISAF) Լյուքսեմբուրգի ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Թեյզեն

Սակայն ավելի վաղ՝ 2012թ. մայիսին, Լյուքսեմբուրգի ներքին գործերի նախարար Ժան-Մարի Հալսդորֆը հայտարարել էր, որ իրենք 2015թ-ից սկսած ամեն տարի 5մլն ԱՄՆ դոլարով 10մլն ամերիկյան դոլար են հատկացնելու Աֆղանստանի անվտանգության ուժերին։

Նշենք, որ Լյուքսեմբուրգը ներգրավվեց ISAF-ի առաքելությանը 2003թ-ից։ Կորեական պատերազմից հետո առաջին անգամ Լյուքսեմբուրգը մասնակցեց նմանատիպ առաքելության Եվրոպայի սահմաններից դուրս։

Ինը զինծառայողներ Բելգիայի զորախմբի կազմում մասնակցում էին Քաբուլի օդանավակայանի պաշտպանությանը։ Վերջին երկու տարիների ընթացքում, Մեծ Դքսությունը մասնակցել է Կանդահարի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովմանը։ Այն տեղակայված է Աֆղանստանի մեծությամբ 2-րդ քաղաք Կանդահարից 16կմ հեռավորության վրա, համարվում է երկրի ամենամեծ օդանավակայաններից մեկը և միաժամանակ կարող է տեղավորել 200-ից ավել ռազմական ինքնաթիռ։

ՆԱՏՕ-ի անդամ երկների մեծ մասը մինչև 2014թ-ի վերջ իր զորքերը դուրս է բերելու Աֆղանստանից։ Սակայն Միացյալ թագավորությունը հայտարարել է, որ իր զորքերը դուրս է բերելու 2015թ-ին։ ԱՄՆ-ն իր հերքին հայտարարել է, որ մինչև 2014թ-ի վերջ ավարտում է մարտական գործողությունները Աֆղանստանում, սակայն զորքերի վերջնական դուրս բերումը կավարտի 2016թ-ին։

Ավելի վաղ՝ 2014թ. հոկտեմբերին, Լյուքսեմբուրգը ավարտեց նաև իր խաղաղապահ առաքելությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որին մասնակցում էր 2005թ-ի մայիսից։

Լյուքսեմբուրգը շարունակում է մասնակցել խաղաղապահ առաքելությունների Կոսովոյում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Լիբանանում և Մալիում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *