Ադրբեջանի զինված ուժերում անցկացվում են մարտական պատրաստության պլանային ստուգումներ, հայտնում է երկրի ՊՆ պաշտոնական կայքը:
Վարժանքների նպատակը զինված ուժերի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի, ինչպես նաև մարտական առաջադրանքների կատարման ստուգումն է:
Ստուգումների ընթացքում ուշադրություն են դարձնելու զինծառայողների անհատական պատրաստությանը, ռազմական ու բեռնատար տեխնիկայի, նյութատեխնիկական ապահովման վիճակին, երկարատև երթերի ժամանակ ապահովման, ղեկավարման ու համագործակցության խնդիրներին:
Ադրբեջանական զինված ուժերում վարժանքները կատարելու են նաև գաղտնի տեղափոխությունների ու մարտական պատրաստության լրիվ աստիճանի բերված վիճակում: