Ռուս-իրանական զորավարժություն Կասպից ծովում

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին մեկնարկած զորավարժությունը ավարտվելու է օրվա երկրորդ կեսին, որից հետո ՌԴ Կասպյան նավատորմիղի «Դաղստան» և «Գռադ Սվիժայսկ» հրթիռային նավերն անմիջապես ուղևորվելու են Բաքու։ Զորավարժությունն ուղղված է Կասպյան երկրների ռազմական համագործակցության խորացմանը։

ՌԴ Կասպյան նավատորմիղի նավերը 2012 թվականի զորահանդեսի ժամանակ. Աստրախան

ՌԴ Կասպյան նավատորմիղի նավերը 2012 թվականի զորահանդեսի ժամանակ. Աստրախան

Այս մասին հայտնում է իրանյան Farsnews լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլահ Սայյարիին։

Սայյարին նշել է, որ ռուսաստանյան նավերը Իրանի Էնզելի նավահանգստում են մնացել 3 օր։ Իրան գալիք այցի մասին հայտնել են դեռևս հոկտեմբերի 1-ին ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում Կասպից ծովի ավազանի 5 երկրների ղեկավարների չորրորդ գագաթաժողովում քննարկվել են մի շարք հարցեր՝ ջրային տարածքների սահմանազատումից մինչև ռազմածովային համագործակցություն։ Հենց այդտեղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Իրանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Ադրբեջանին 2016 թվականին համատեղ զորավարժություններ իրականացնել։

Գագաթաժողովից հետո հոկտեմբերի 1-ին ՌԴ Կասպյան նավատորմիղի 2 ռազմանավ դուրս եկան Մախաչկալայից՝ ուղևորվելով Ղազախստանի Աքթաու նավահանգիստ համատեղ ռուս-ղազախական զորավարժության, որի ավարտից հետո շարժվեցին Իրան։ Ուղևորության վերջնակետն է Բաքուն։

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ռուսական ռազմանավերի այցը ներկայացրեց որպես բացառիկ երևույթ, «մոռանալով» նշել, որ «Դաղստան» ու «Գռադ Սվիժայսկ» հրթիռային նավերի համար Բաքուն ընդամենը հետդարձի մի կետ է, ընդ որում Ադրբեջանի հետ զորավարժություններ չեն իրականացնելու ի տարբերություն Ղազախստանի և Իրանի։

4 responses to “Ռուս-իրանական զորավարժություն Կասպից ծովում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբերի 12-18 | Ռազմ.info

  2. Pingback: Ձգտելով հավասարակշռության Կասպից ծովում. Ադրբեջանում շահագործման են հանձնել նորոգված ռազմանավերը | Ռազմ.info

  3. Pingback: Իրան-Ռուսաստան ծովային վարժանքներ Կասպից ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *