Աֆղանստան են մեկնել 23 ադրբեջանցի խաղաղապահներ

Միաժամանակ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ադրբեջան է ժամանել ադրբեջանցի զինծառայողների 23-հոգանոց խումբ, որն Աֆղանստանում մասնակցում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մինչ այդ՝ վերադարձած 23 զինծառայողների փոխարինելու համար հոկտեմբերի 8-ին Աֆղանստան էր մեկնել ադրբեջանցի զինծառայողների մեկ այլ խումբ:

Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF ” International Security Assistance Force) կազմում՝ սկսած 2002թ. նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, այդ թվում՝ երկու բժիշկ և ինժեներական զորքերի 2 սպա, պարեկություն է անում Աֆղանստանում տեղակայված թուրքական զորքի ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։

Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ըստ ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի 2001թ. դեկտեմբերի 20-ին։ 2003թ. օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։

One response to “Աֆղանստան են մեկնել 23 ադրբեջանցի խաղաղապահներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբերի 6-11 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *