Ադրբեջանի զինվորականներն ամփոփել են 2014-ի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքները

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ երկրի բարձրաստիճան զինվորականներն ամփոփել են նախարարության ու զինված ուժերի՝ 2014-ի առաջին ինն ամիսներին կատարած աշխատանքների արդյունքները , հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ժողովին ներկա են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ ստորաբաժանումների ղեկավարները, զինված ուժերի զորատեսակների, զորամիավորումների ու զորամասերի հրամանատարները:

Բարձրաստիճան զինվորականները քննարկել են զինված ուժերում զորավարժությունների, մարտական պատրաստության, երկրի պաշտպանունակության բարձրացման, մատակարարման, ղեկավարման, կադրերի պատրաստման, անձնակազմի սոցիալական պաշտպանության ու կարգապահության մակարդակի բարձրացման խնդիրները:

Կատարած աշխատանքի մասին զեկուցումներ են ներկայացրել առանձին ստորաբաժանումների ու միավորումների ղեկավարները, ինչից հետո նախարարության կատարած աշխատանքի մասին իր գնահատականներն է ներկայացրել Զաքիր Հասանովը: Վերջում նախարարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ զինված ուժերի առջև երկրի նախագահ Իլհամ Ալիևի դրած խնդիրների կատարման հետ կապված:

One response to “Ադրբեջանի զինվորականներն ամփոփել են 2014-ի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբերի 6-11 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *