Ադրբեջանը զոհ ունի առաջնագծում

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1990-ին ծնված Ահմադով Թուրալ Մահերրամ օղլուն, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ադրբեջանական կողմի պնդմամբ սպանվել է «հայկական գնդակից»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հայտնում է, որ դեպքը եղել է ժամը 14:35-ի սահմաններում:

Ինչպես հաղորդվում է, մահացած զինծառայողը զորակոչվել է Ադրբեջանի Աղդամի շրջանից, ժամկետային ծառայությունից հետո որպես պայմանագրային կրտսեր սերժանտ շարունակել է ծառայությունը Ադրբեջանի զինված ուժերում:

Ավելացնենք, որ սա ադրբեջանական զինված ուժերի՝ հայտարարված առաջին կորուստն է հոկտեմբեր ամսվա ընթացքում:

2 responses to “Ադրբեջանը զոհ ունի առաջնագծում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբերի 6-11 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *