Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխության արդյունքում գերատեսչության միջազգային համագործակցության վարչության պետ է նշանակվել ՆԱՏՕ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչը , հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական ՊՆ կայքին:
Վարչության նոր պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը մինչ այս Բրյուսելի ՆԱՏՕ-ի գրասենյակում Ադրբեջանի՝ ռազմական գծով ներկայացուցիչն է եղել:
Միջազգային համագործակցության վարչության արդեն նախկին պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովին ուղարկել են արձակուրդ, մինչև կորոշեն, թե ինչ պաշտոնի նշանակեն նրան:
Pingback: Բաքվում համաձայնեցվել է վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը | Ռազմ.info