Սիրիայի Քոբանի քաղաքի շուրջ ծավալված իրադարձություններին Թուրքիան շարունակում է հետևել առանց ներգրավվելու որևէ գործողության, չնայած ամրացրել է իր սահմանը։ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը երկրում քրդերի լուրջ բողոքների առիթ է հանդիսացել։
Մի շարք շրջաններում մարդիկ փողոց են դուրս եկել քրդական դրոշներով ու Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար Աբդուլլա Օջալանի նկարներով։
Այս մասին հայտնում է ռուսական Կոմսոմոլսկայա պրավդա պարբերականը։
Երիտասարդերի խմբերը քաղաքներում բախվել են ոստիկանության ուժերի հետ, քարեր, բռնկվող նյութերով շշեր են նետել խանութների, ոստիկանների և մարդկանց վրա, վառել են ավտոմեքենաներ ու ավտոբուսներ։ Նախնական տվյալներով մահացել է 15 մարդ։ Նրանց դանակահարել կամ գնդակահարել են ամբոխի մեջ։
Թուրքիայի ավելի քան 14 խոշոր քաղաքում անկարգությունները ճնշելու համար թուրքական կառավարությունը պարետային ժամ է հայտարարել Վանում, Մուշում, Դիարբեքիրում, Սիիրիթում (Սղերդ), Մարդինում։
Հավելենք, որ չնայած «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները սահմաններ չեն ճանաչում, բայց այնուհանդերձ դեռևս չեն մտնում Թուրքիա։ Չնայած դրան՝ թուրքական տարածքում երբեմն հայտնվում են «պատահական» արկեր։
Pingback: Թուրքիայի օդուժը հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» դիրքերին | Ռազմ.info
Pingback: Թուրքիան բացել է սահմանը Քոբանիում կռվող քրդերի համար | Ռազմ.info
Pingback: Թուրքիան փորձելու է կասեցնել Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը նաև արտերկրում | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում ժանդարմերիայի զրահամեքենա է պայթել ականի վրա | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում ոստիկանները կանգնեցրել են Քոբանի անցնել փորձող քրդերին | Ռազմ.info