ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցության հարցեր

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն արարողակարգային հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ:

Հայաստանում Իրանի դեսպանության  ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխ

Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխ

Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխին հաջողություն է մաղթել Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականցնելու ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *