Հոկտեմբերի 6-7-ը ՀՀ ՊՆ-ում անցկացվել են շտաբային բանակցություններ, որի ժամանակ նախանշվել են 2015-16թթ. համար համագործակցության հիմնական ուղղությունները և կազմվել ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության և համագործակցության 2015թ. ծրագրի ճանապարհային քարտեզը:
ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջև բանակցությունների ժամանակ քննարկվել են նախորդ տարիներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ արձանագրած առաջընթացը, ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով ՀՀ ԶՈւ կրթական կարիքները և այլ հարցեր։
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀ զինված ուժերին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով: