Գերմանիայում է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն եռօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է։ Կապանաձեն Գերմանիա է մեկնել իր գերմանացի պաշտոնակից գեներալ Ֆոլքեր Վիքերի հրավերով։

Վրաստանի և Գերմանիայի ԳՇ պետերը

Վրաստանի և Գերմանիայի ԳՇ պետերը

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես տեղեկացնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և ռազմական ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր։ Հանդիպմանը շոշափվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներ։

Նախատեսված է, որ այցի շրջանակներում Վրաստանի ԶՈւ ԳՇ պետն այցելելու է նաև Համելբուրգ ուսումնական բազա, որտեղ առաքելությամբ Աֆղանստան մեկնելու համար պատրաստվում են Վրաստանի զինված ուժերի զինծառայողները։

Հիշեցնենք, որ վրացի զինծառայողները խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում 2009 թվականից, ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *