Ռուսաստանում նոր գրոհի՞չ են ստեղծում

Ռուսական լրատվամիջոցները հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Զելինին` հաղորդում են, որ մինչև 2020 թվականը Ռուսաստանը կսկսի շահագործել նոր գրոհիչ ինքնաթիռ։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը կունենա նոր ռադիոլոկացիոն համակարգ, կառուցված կլինի սթելս-տեխնոլոգիաների կիրառմամբ և հնարավորություն կունենա թռիչք-վայրէջք իրականցնել նաև կարճ թռիչքուղիներից։

Նախագծվող ինքնաթիռը, փոխարինելու է Սու-25ՍՄ գրոհիչներին։ Ներկայումս Ռուսաստանի ռազմաօդային ուժերում ընդհանուր առմամբ կա մինչև Սու-25ՍՄ մակարդակի արդիականացված մոտ 30 գրոհիչ։ Եվս 50 գրոհիչներ դեռ պիտի արդիականացում անցնեն։ Իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստանն ունի շուրջ 300 տարբեր մոդիֆիկացիաների Սու-25 գրոհիչներ, այդ թվում` մոտ 100 պահուստային ինքնաթիռ։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *