ՀՀ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի Էսրիք-Ջըրդախան գյուղի 59-ամյա բնակիչ Բայրամ Սուլեյմանովը հոկտեմբերի 6-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագծում ականի պայթյունի հետևանքով կորցրել է աջ ոտքը։Ինչպես հաղորդում է ադրբեջանական Kepez TV հեռուստաընկերության կայքը, Թովուզի բնակիչը հատել էր սահմանը՝ կորած անասուններին գտնելու նպատակով։ Նրան տեղափոխել են Թովուզի շրջանի զինհոսպիտալ։
Նկատենք, որ սույն միջադեպին պաշտոնական արձագանքներ այս պահի դրությամբ չկան։