ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով

2014թ. սեպտեմբերի 24-28-ը Արցախում էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` մասնակցելու համար Արցախի թեմի վերաբացման 25-ամյակի տոնական միջոցառումներին:

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Ինչպես հաղորդում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը, սեպտեմբերի 28-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց տոնական Ս. Պատարագ: Պատարագին մասնակցում էին Արցախի թեմի հոգևորականների նախկին ու ներկա դասը, հայկական զինուժի հոգևոր սպասավորներ`ԶՈւ հոգևոր առաջնորդի գլխավորությամբ :
Այդ օրը կայացել է նաև պարգևատրման արարողություն։ Մասնավորապես, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արցախի թեմի վերաբացման 25-ամյակի առիթով խրախուսել է Արցախյան պատերազմին մասնակցած և զինված ուժերում հոգևոր ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք հոգևորականների: ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով է պարգևատրվել նաև ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Վրթանես սրբազանը մինչև 1989 թ. հունիսը բազմիցս հոգևոր առաքելությամբ եղել է Արցախում: Արցախի թեմի վերաբացումից հետո իր կամքով և Վազգեն Ա-ի օրհնությամբ մեկնել է Արցախ` ստանձնելով Ամարասի վանքի վանահոր պաշտոնը: 1993–1996 թթ. եղել է Արցախի թեմի փոխառաջնորդ, 1997-1999 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի հոգևոր խորհրդական և բանակի առաջին հոգևոր առաջնորդ: 2007 թ. հոկտեմբերից մինչ օրս կրկին ստանձնել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *