Այս պահի դրությամբ Ինջիղուլյանը չի շարունակելու ծառայությունը, սակայն որոշումը վերջնական չէ. ՀՀ ՊՆ

2013թ. օգոստոսի 8-ին գերեվարված և 2014թ. հոկտեմբերի 2-ին Հայաստան վերադարձած հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը չի շարունակելու զինծառայությունը, սակայն որոշումը վերջնական չէ. ՀՀ ՊՆ-ն որոշ ժամանակ անց կրկին դիտարկելու է այս հարցը։

Հակոբ Ինջիղուլյանի ժամանումը Հայաստան

Հակոբ Ինջիղուլյանը ժամանումը Հայաստան

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Այս պահին զինծառայությունը չշարունակելու հիմնական պատճառը թերևս առողջական վիճակի հետ կապված հետազոտություններն են, որոնք չեն ավարտվել։ Բացի այդ, այս հարցը մեզ համար առաջնային չէ, շատ ավելի կարևոր է գերության ընթացքում Ինջիղուլյանի իրավունքների ոտնահարման հարցը, ինչի վրա էլ ներկայումս կենտրոնացած ենք։ Երբ լուծենք նշածս խնդիրները, կրկին կդիտարկենք Ինջիղուլյանի՝ ծառայությունը շարունակել-չշարունակելը», — մանրամասնել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։ 2014թ. մարտին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերու հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ 2014-ի օգոստոսի 26-ին Ինջիղուլյանին տեղափոխել էին երրորդ երկիր։ Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Ինջիղուլյանը լրագրողներին և հարազատներին պատմել էր գերության ընթացքում ադրբեջանական կողմի ճնշումների մասին՝ շեշտելով, թե պատրաստ է շարունակել ծառայությունը՝ լրացնելով մնացած 9 ամիսները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *