Հայ բանակայինները՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ (վիդեո)

ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի 29-րդ առաջնության առաջին օրը Հայաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանը (66 կգ) և Կարապետ Չալյանը (75 կգ) դարձել են բանակայինների աշխարհի չեմպիոններ՝ թիմային 15-ական միավոր բերելով Հայաստանի հավաքականին։

Ինչպես հաղորդում է News.am լրատվական կայքը, անցած տարի Սահակյանն այս մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը, իսկ գյումրեցի Կարապետ Չալյանը 2013թ. աշխարհի երիտասարդական չեմպիոնն է:

59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանն ու 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանն արժանացել են բրոնզե մեդալների՝ թիմային 8-ական միավոր բերելով Հայաստանին: Հայտնի է նաև, որ առաջնության վերջին օրը Հայաստանի ըմբիշներից պայքարի մեջ է մտնելու 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *