Թուրքիան մտադիր է ավելացնել տիեզերքում իր արբանյակների քանակը

Թուրքիան նախատեսում է տիեզերքում ավելացնել իր արբանյակների քանակը և մտնել տիեզերական սարքավորումներ արտադրող երկրների ցուցակ։ Հղում տալով թուրքական ԶԼՄ-ներին՝ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ մինչև 2019 թվականը «Թյուրքսաթ» ընկերությունը մտադիր է իր արբանյակներով վերահսկել Երկիր մոլորակի ավելի քան 70%-ը ։ 

«Թյուրքսաթ» ընկերության գլխավոր տնօրեն Օզկան Դալբայի խոսքերով դա իրենց կհաջողվի անել, երբ իրավունք ունենան շահագործել հինգ ուղեծիր և յոթ արբանյակ։

Նա հայտնել է նաև, որ Թուրքիան տիեզերք կուղարկի հեռահաղորդակցության երկու նոր տիեզերական սարք՝ «Թյուրքսաթ 4 Ա» և «Թյուրքսաթ 4 Բ»։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *