Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի ՊՆ-ները ռազմական համագործակցության տարեկան ծրագիր են ստորագրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ միջազգային ռազմական համագործակցության վարչությունը շտաբային բանակցություններ է վարել Բաքու ժամանած Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի ՊՆ-ները ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի ՊՆ-ները ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ։

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների արդյունքների հիման վրա՝ կողմերը ստորագրել են «2015-2016 թթ. ռազմական համագործակցության ծրագիր Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություների միջև»։

Հիշեցնենք, որ 2014-ի մարտին Բաքվում կայացել էին Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև շտաբային բանակցություններ վերոհիշյալ ծրագրի ստորագրման շուրջ։

2014-ի սեպտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը հավանական է ստեղծեն համատեղ միջկառավարական հանձնաժողով՝ տնտեսական ու նավթարդյունաբերական համագործակցությունն ընդլայնելու նպատակով։

Հավելենք, որ 2014-ի օգոստոսի սկզբին, երբ առաջնագծում իրավիճակը լարված էր, Մեծ Բրիտանիայի արտգործանախարարությունը կոչ էր արել Հայաստանին ու Ադրբեջանին քայլեր ձեռնարկել լարվածության նվազման ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *