Առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտելու պատճառով սեպտեմբերի 29-ին Մարտունիում վիրավորվել է Պաշտպանության բանակի զինծառայող Նարեկ Սամվելի Դարբինյանը։Ինչպես հաղորդում է NEWS.am կայքը, զինծառայողը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում: Ստեփանակերտում նրան առաջին օգնություն են ցույց տվել և տեղափոխել Երևան: Այժմ զինծառայողի առողջական վիճակը լավ է: Մեր աղբյուրները հաստատում են այս տեղեկությունները։
Հայտնի է նաև, որ զինծառայողը Վարդենիսի Սոթք գյուղից է: Նրա հայրը պայմանագրային զինծառայող է:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 28- հոկտեմբերի 4 | Ռազմ.info