ԼՂ ՊԲ սակրավորները վարժանքներ են անցել

Մայիսի 14-ից 26-ը ՊԲ ինժեներա-սակրավորային զորամասերի ու ստորաբաժանումների համար անց են կացվել ճամբարային հավաքներ, որոնց ժամանակ ՊԲ սակրավորներն ու ինժեներներն իրենց մարտավարական և մասնագիտական վարպետությունը կատարելագործելու հնարավորություն են ստացել: Հավաքների ժամանակ իրականացվել են ականապատման և ականազերծման աշխատանքներ, բացվել անցումներ և կառուցվել արգելափակոցների համակարգ: Կազմակերպված պարապմունքների ժամանակ անձնակազմը կատարել է խնդիրներ ինչպես պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման, այնպես էլ դրա բացակայության պայմաններում: Ընդ որում նշված առաջադրանքները կատարելու համար մասնակիցները վարժություններ են կատարել անհատապես և շարային հաշվարկով` անհրաժեշտության դեպքում օգտագործելով նաև տեխնիկական միջոցներ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *