Արցախի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Արցախի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում, կայացել է Շահումյանի շրջան ներթափանցած զինված ադրբեջանցու՝ Հասան Հասանովի դիի փոխանցումն ադրբեջանական կողմին։
Ըստ աղբյուրի՝ փոխանցումը կատարվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ։
Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի 12-ին Պաշտպանության բանակը հայտնեց, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Քարվաճառ ներթափանցած զինված ադրբեջանցիների խմբի անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Նրա սոցցանցային էջի հրապարակումների բովանդակությունից, լուսանկարներից ու անձնական տվյալներից ելնելով՝ չենք կարող բացառել այն վարկածը, որ վերջինս զինվորական էր կամ առնչություն ուներ ռազմական ոլորտի հետ։
Pingback: Ինջիղուլյանին գերության ժամանակ հարցաքննած ադրբեջանցիներից մեկը Քարվաճառում սպանված դիվերսանտն է | Ռազմ.info