ՀՀ ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ ՊՆ-ում հոկտեմբերի 1-ին  անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների ու միջոցառումների քննարկմանը:

Նախանշվել են առաջիկա աշխատանքային ուղղությունները

Նախանշվել են առաջիկա աշխատանքային ուղղությունները

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Վերլուծությունների և հարցադրումների միջոցով ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, առաջիկա ծրագրերն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Խորհրդակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները:

Ըստ այդմ՝ զինված ուժերի պատրաստության, զորահավաքային և մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված միջոցառումները, հանկարծակի ստուգումները, ներդրված նոր մոտեցումները դրական ազդեցություն են թողել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` Սեյրան Օհանյանը համպատասխան ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *