2014 թվականի սեպտեմբերի 16-ին Գյումրիի՝ ՀՀ զինված ուժերի համար խոհարարներ պատրաստող ուսումնական զորամասը նշեց իր կազմավորման 21-ամյակը:
Զորամասը հյուրընկալել էր մի շարք բարձրաստիճան զինվորականների, քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչների, զորամասի վետերանների և զինծառայողների ծնողների:
Պաշտոնական մասի ավարտից հետո զորամասի անձնակազմն ու հյուրերը մեկնեցին Լոռու մարզի Հարթագյուղի Ս. Հովհաննես մատուռ: Կայազորի հոգևոր սպասավոր Տ. Հակոբ քհն Գրիգորյանի ձեռամբ և զորամասի սպաների կնքահայրությամբ ուսումնական զորամասի 16 զինծառայողներ մկրտվեցին։ Մկրտության ավարտին մատաղ օրհնվեց, փոխանցում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը: