ՀՀ ՊՆ-ում ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության պլանը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 29-ից 30-ը անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները, որոնք անցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության պլանը

Ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության պլանը

Հայկական և բրիտանական կողմերը քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ոլորտների զարգացմանն ու նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Սեպտեմբերի 30-ին կայացել է քննարկումների արդյունքների ամփոփումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչի մասնակցությամբ:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016 թվականների պլանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *