Բելառուսում Սու-25 գրոհիչ է վթարվել

Բելառուսում տարածքում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Սու-25 գրոհիչ է ընկել, օդաչուին հաջողվել է կատապուլտի օգնությամբ դուրս գալ։

Բելառուսի ՌՕՈւ, Սու-25

Բելառուսի ՌՕՈւ, Սու-25

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Բելառուսի պաշտպանության նախարարությանը։ Ըստ աղբյուրի՝ Բելառուսի ռազմաօդային ուժերի 116-րդ գրոհային ավիացիոն կայանի ինքնաթիռը պլանային թռիչքի ժամանակ վարժություն կատարելիս է եղել և վթարի է ենթարկվել։ Պատահարի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, իսկ անկման վայրում արդեն աշխատում է հետաքննական խումբը։

Միևնույն ժամանակ Բելառուսի ՊՆ մամուլի խոսնակ Սերգեյ Կուզմենկովը հայտարարել է՝ Բելառուսը ժամանակավորապես կասեցնում է իր Սու-25-երի թռիչքները, մինչև պարզեն վթարի պատճառները։

Հավելենք, որ Սու-25 գրոհիչն առաջին անգամ օդ է բարձրացել 1975 թվականին: Սերիական արտադրության է հանձնվել 1981 թվականից: Ինքնաթիռի անձնակազմը 1 հոգի է, երկարությունը՝ 15.36 մ, թևերի բացվածքը՝ 14.36 մ, բարձրությունը՝ 4.8 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 17 600 կգ, առավելագույն արագությունը՝ 950 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 7000 մ։

Սու-25 գրոհիչը սպառազինված է Ռ-60 կառավարվող հրթիռներով, 30մմ տրամաչափի ԳՇ-30-2 թնդանոթով, ինչպես նաև ավիառումբերով: Հավելյալ սպառազինության համար գրոհիչներն ունեն 10 կախոցի հնարավորություն:

Հավելենք, որ Սու-25 ինքնաթիռներ շահագործող երկրների շարքում են Հայաստանն ու Ադրբեջանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *