Օրերս, ի թիվս ՊԲ մի շարք այլ զորամասերի, հանկարծակի ստուգվեց նաև ՊԲ առանձին տանկային բրիգադներից մեկի մարտական “բարձր” աստիճանի պատրաստականության բերվելու կարողությունները: Բրիգադի հրամանատարությունն ու անձնակազմը կարողացավ ամենասեղմ ժամկետում իրականացնել նախատեսված միջոցառումները` ռազմական տեխնիկան ու սպառազինությունը դուրս բերելով կենտրոնացման ու մարտական կիրառման շրջաններ:
Միջոցառմանը` ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ միասին հետևում էր նաև աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
2 responses to “ԼՂ ՊԲ տանկային բրիգադներից մեկի անակնկալ ստուգմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը”