Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով մեկնել է հարավարևմտյան սահմանագոտի

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով եղել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում:

Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով մեկնել է հարավարևմտյան սահմանագոտի

Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով մեկնել է հարավարևմտյան սահմանագոտի

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈւ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը և այլոք:

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման աշխատանքներին, բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծում տիրող իրավիճակը:

Բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը հավաստիացրել է, որ մարտական հենակետերում աշխատանքներն ընթանում են ինժեներական կահավորման կատարելագործման պլանին համապատասխան:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում էին նաև առաջնագծում ծառայություն իրականացնող սպաների ու զինվորների ճաշացանկը, նրանց հատկացվող սննդի որակը, տեսականին, սահմանված չափաբաժինները և սննդամթերքի պահպանման պայմանները:

Մարտական հենակետեր կատարած շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը զորամիավորման հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *