Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամերին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, լեյտենանտ Բաղըշլը Ալավերդի Աբուլֆազ օղլուն, ադրբեջանական կողմի վարկածով, սպանվել է «հայկական գնդակից»։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը՝ հավելելով, որ զինծառայողը ծնվել է 1991-ին, զորակոչվել էր Ադրբեջանի արևմտյան Հաջըգաբուլի շրջանից։
Նկատենք, որ սա 2014-ին ադրբեջանական զինուժի հայտարարած արդեն 5-րդ կորուստն է, երկրորդ մարտականը։