Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 21-27

Թուրքիան չի բացառում ռազմական գործողություններն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, Թբիլիսիում՝ թուրքերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ զորավարժություն, պաշտոնական այցեր և այլն։

” Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ թուրքական կողմը կմիանա Միացյալ Նահանգների գլխավորությամբ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ կոալիցիային։ Ընդ որում, Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է միանալ ԻՊ-ի դեմ միջազգային պայքարին ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ուղիներով։

” Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելու է Eternity-2014 (Անվերջություն-2014) միջազգային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը։ Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ մասնակիցները զարգացնում են համակարգչով աշխատելու հմտությունները։ Վարժանքների ժամանակ մեծ տեղ է հատկացվում հատկապես նավթի և գազի խողովակաշարերի պաշտպանությանը։

” Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով մեկնել է Բիշքեք, որտեղ հանդիպում է ունեցել Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլա Կուդայբերդիևի հետ։ Կողմերը մի քանի փաստաթղթեր են ստորագրել, որոնց թվում է նաև ռազմաբժշկական, ֆինանսական և այլ տիպի աջակցության վերաբերյալ համաձայնագրեր։

” Թուրքական «Ասելսան» (Aselsan) և հարավաֆրիկյան «Փարամաունթ» (Paramount) ընկերությունները սեպտեմբերի 17-ին համագործակցության հուշագիր են ստորագրել ՀԱՀ-ում անցկացված «Աֆրիկյան աերոտիեզերական ու պաշտպանական» (ADD) ցուցահանդեսի  ժամանակ։

Ռազմաշաբաթը

Հայաստանում

Ադրբեջանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 21-27

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 21-27 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *