Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբեր 21-27

2 կորուստ՝ մեկ շաբաթում։ Ձերբակալել են Սիրիայում ու Իրաքում կռված 26 ադրբեջանցիների։ Իլհամ Ալիևի հրամանագրերը։ Շարունակվում են Թուրքիայի ՌՕՈւ-ի հետ զորավարժությունները։

Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով

Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով

-Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Շաբիև Քերամեթ Շամքիր օղլուն սեպտեմբերի 23-ի՝ կեսօրվա ժամերին, սպանվել է առաջնագծում «հայկական գնդակից»։

-Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1996-ին ծնված Սադիգով Փարվիզ Վիդադի օղլուն սեպտեմբերի 23-ին տեղափոխվել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ ինֆեկցիոն հիվանդության՝ հեմոռագիկ վասկուլիտի ախտորոշմամբ։ Բժիշկները չեն կարողացել փրկել զինծառայողի կյանքը։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ռազմական դատախազությունը հետաքննություն է վարում։

-Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի 26 քաղաքացիներ, որոնք կասկածվում են երկրի սահմաններից դուրսիսլմիստական զինված խմբավորումներին անդամակցելու համար։

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ադրբեջանի ներիքն գործերի նախարարության ոստիկանական ակադեմիայում և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում պետք է ստեղծվեն ռազմական ամբիոններ։

-Իլհամ Ալիևը սեպտեմբերի 24-ին, հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ»։ Հրամանագրով  հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել սահմանամերձ բնակիչներից կամավոր պարեկային ջոկատներ ստեղծելու ուղղությամբ։

-Սեպտեմբերի 18-ից Ադրբեջանում մեկնարկել են համատեղ վարժանքներ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանց շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդաչուները Թուրքիայի օդաչուների հետ միասին թռիչքներ են կատարել Թուրքիայի ՌՕՈւ-ին պատկանող F-16 երկտեղանի կործանիչներով։

-Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Նիդեռլանդների Բրունսում քաղաքում մասնակցելու են ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող Trident joust 2014 միջազգային վարժանքներին։

” Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելու են մեկ այլ վարժանքներ՝ Eternity-2014 (Անվերջություն-2014) միջազգային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը։ Ադրբեջանը վարժանքներին ներկայացել է 12, Թուրքիան՝ ևս 12, իսկ Վրաստանը՝ 24 զինծառայողով։

-Ադրբեջանի տարածքում հիմնված Azad Systems ընկերությունը, որն իսրայելական Aeronautics Defense Systems-ի հետ համատեղ արտադրում  է Orbiter-2M անօդաչու թռչող սարքեր, չի բացառվում, որ շուտով սկսի նաև նույն ընկերության Orbiter-3 ԱԹՍ արտադրել։

-Ադրբեջանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Ուկրաինայում արտադրվող այն սպառազինությամբ, որը փորձարկվել է Ուկրաինայի հարավ-արևելքում կենտրոնական իշխանության իրականացրած գործողությունների ժամանակ։

-2014-ի հոկտեմբերից Ադրբեջանում ծրագրում են զորակոչի ընթացքում կիրառել նոր տեխնոլոգիաներ։ Մասնավորապես, ակնկալվում է, որ առաջիկայում կգործարկվի մի համակարգ, որը թույլ կտա զորակոչիկին 9100 համարին ցանկացած բջջային օպերատորից կարճ հաղորդագրություն ուղարկելով որոշ անձնական տվյալներ՝ իմանալ, թե որ զորամասում է ծառայություն անցնելու։

-Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ադրբեջանում Լատվիայի արտակարգ ու լիազոր դեսպան Վալդաս Լասթաուսկասին։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *